գլխավոր Իրադարձային Ոստիկանները կանգնեցրել էին Վազգեն Մանուկյանի մեքենան (տեսանյութ)

Ոստիկանները կանգնեցրել էին Վազգեն Մանուկյանի մեքենան (տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել էին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ավտոմեքենան, որ ինչ-որ թուղթ փոխանցեին: Մանուկյանը, սակայն, դուրս չեկավ մեքենայից և չվերցրեց թուղթը: Որոշ ժամանակ անց քշեց գնաց, և թուղթը մնաց ոստիկանների ձեռքին:

Hraparak․am-ը գրում է, որ ոստիկանները դժգոհել են, թե Մանուկյանը արհամարհեց իրենց ու հեռացավ, ասացին` սրանից հետո իրենք էլ հարգանքով չեն մոտենա, եթե ինքն այդպես է վարվում, և որոշեցին վաղը առավոտյան Մանուկյանին տեսնել ու թուղթը փոխանցել:

Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը միջադեպի վերաբերյալ ասաց, որ հավանաբար ծանուցագիր էին ուզում փոխանցել՝ Մանուկյանին ոստիկանություն հրավիրելու նպատակով: Ենթադրաբար սա կապված էր Վազգեն Մանուկյանի ելույթների հետ: