գլխավոր Իրադարձային Առանց Նիկոլի՞, թե՞ նրա հետ. Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները լապտերներ վառեցին (տեսանյութ)

Առանց Նիկոլի՞, թե՞ նրա հետ. Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները լապտերներ վառեցին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում հավաքվածները միացրին հեռախոսների լապտերները։ Այդ խնդրանքով նրանց դիմեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Գեղամ Մանուկյանը։

«Քանի որ մութ է, և շատերը չեն պատկերացնում` որքան մարդ կա այստեղ, միացնենք հեռախոսների լույսերը, որպեսզի երևա, թե որքան ենք մենք», – ասաց Մանուկյանը։

Դրանից անմիջապես հետո բոլորը միացրին հեռախոսների լապտերները և սկսեցին վանկարկել. «Առանց Նիկոլ Հայաստան»։

Իսկ Հանրապետության հրապարակում հավաքվածները, որոնց եկել էին ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքին, նույն գործողությունն արեցին` այդկերպ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք` այսօր Երևանում միանգամից երկու հանրահավաք էր կազմակերպվել։ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30–ին, իսկ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը 18։30-ին հանրահավաք է կազմակերպել Բաղրամյան պողոտայում։