
Փաշինյանի աջակիցների երթից անջատված մի խումբ մարդիկ փորձեցին մտնել ընդդիմության հանրահավաք՝ վանկարկելով՝ «Նիկոլ, վարչապետ» և «դուխով»։
Սակայն, ոստիկանությունը թույլ չտվեց, որ նրանք Բաղրամյան պողոտայով ներխուժեն ընդդիմադիր ուժերի հանրահավաք։ Կարմիր բերետավորները շարք կազմեցին վարչապետի աջակիցների առաջընթացը դեպի Ազատության հրապարակ թույլ չտալու համար։