գլխավոր Իրադարձային Օնիկ Գասպարյանն ամուր կանգնած է, բայց նրա ամրությունը կախված է մեզնից․ Վազգեն...

Օնիկ Գասպարյանն ամուր կանգնած է, բայց նրա ամրությունը կախված է մեզնից․ Վազգեն Մանուկյան

«Չեմ ընդունում այն մարդկանց, որ պատերազմում պարտվելուց հետո շարունակում են մնալ մոլորված։ Երկիրն այս դժվարին վիճակից հանելու են այստեղ հավաքվածները։ Սա միայն ղեկավարին փոխելու խնդիր չէ»։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը։

«Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու պահին ես ինձ համար գրառում արեցի՝ լինելու է մի նոր մեծ ցնցում, և դա եղավ։ Մենք այսօր ոչ միայն պետք է վերականգնենք նախկինը, այլև ավելի բարձր մակարդակի հասնենք։ Մեր սխալներն էին․, մեր հանցագործություններն էին, որ թշնամին գրավեց Արցվախը։ Եթե նույն կերպ շարունակենք ամեն ինչ ավելի լուրջ կդառան։ Մենք պետք է վերածնվնեքն նոր երազանքներով, նոր ձգտումներով։ Այսօրվա օրը ցույց է տալիս, որ այդպես լինելու, բայց մենք շատ աշխատանք ունենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանն անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուն։

«Նախագահը երեք օր ժամանակ ունի, պետք է պատասխանն այդ ընթացքում ուղարկի։ Նա ամուր կանգնած է, բայց նրա ամրությունը կախված է մեզնից, որքան ամուր լինենք մենք, այդքան ամուր կլինի բանակը, նախագահը։ Հետո հարցը մտնելու է ՍԴ-ը։ Որոշումը կախված է մեզնից, մենք պետք է ոտքի կանգնենք, ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ դուրս գանք այս վիճակից։ Եթե ուզում ես գրավել Արցախը, պետք է գրավել Հայաստանը։ Այդ պատճառով նրանք մեզնից աննկատ «գրավեցին» Հայաստանը, որից հետո մենք կորցրինք Արցախը»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ մեր պատմությունից պետք է դասեր քաղել, ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ այսպես ստացվել։