
Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Իմ և ՀՌՀ-ի հարգելի ընկերներ և հակառակորդներ,
Բավականին մեծ աղմուկ է առաջացել ՌԴ կողմից 2015 թ․-ի մայիսի 14-ի Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը մերժելու վերաբերյալ տեղեկատվության շուրջ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և անհասկանալի իրավիճակ չստեղծել համալսարանի շուրջ, տարբեր շահարկումների առիթ չտալ։ Ստիպված եմ ամեն ինչ անել նրանց փոխարեն:
Այսպիսով ՝
1․ Ռուս-հայկական համալսարանի կարգավիճակը, ինչպես նաև պայմանները մնում են անփոփոխ։ Ոչինչ չի փոխվում։
2․ Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին և գործում է 2003թ․-ի ապրիլի 23-ի փոխհամաձայնագրով։
3․ 2015թ․-ի մայիսի 14-ի միկառավարական փոխհամաձայնագիրը վավերացվել է Հայաստանի կողմից, բայց այդպես էլ վավերացում չստացավ Ռուսաստանում ՌԴ ԱԳՆ-ի և կրթության նախարարության միջև այդպես էլ չհաղթահարված վեճերի պատճառով։
Մերժման իրական պատճառը հենց դա է։ Հանգստացեք և պատրաստվեք նոր առաջընթացների»:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: