գլխավոր Իրադարձային Փաշինյանի կոչը Արմեն Սարգսյանին

Փաշինյանի կոչը Արմեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հրապարակեց այսօր առավոտյան Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունը։

Ըստ այդ հայտարարության Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Օնիկ Գասպարյանի որոշումն ու բանակը ներքաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու փորձը։ Փաշինյանը նաև կոչ արեց Հանրապետության նախագահին ակայցնել խելամիտ որոշում։

Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը, որն ունի պետական կառավարման հարուստ փորձ, կկայացնի այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից։

Նիկոլ Փաշինյան

Վերջում էլ առողջություն մաղթեց Արմեն Սարգսյանին։

Հիշեցնենք, որ առավոտյան կայացած ԱԽ նիստի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէին մասնակցում։ Նախագահի աշխատակազմից տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանը չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով։