գլխավոր Հասարակություն Forbes. Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ այն կանանց տասնյակում է, ովքեր իրենց կարողությունը վաստակել...

Forbes. Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ այն կանանց տասնյակում է, ովքեր իրենց կարողությունը վաստակել են ինքնուրույն

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ընդգրկվել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց տասնյակում, ովքեր իրենց կարողությունը վաստակել են սեփական ուժերով:

Forbes ամսագրի կողմից կազմված և կայքում հրապարակված վարկանիշային աղյուսակում Շարապովան զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը և միակ մարզիկն է:

33-ամյա Շարապովայի կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Տատյանա Բակալչուկը, ում կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ դոլար:

Շարապովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթող է. 2020 թվականի փետրվարին ռուս թենիսիտուհին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: