գլխավոր Աշխարհ Ձերբակալվել է Բարսելոնայի նախկին նախագահ Բարտոմեուն

Ձերբակալվել է Բարսելոնայի նախկին նախագահ Բարտոմեուն

Ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գործադիր տնօրեն Օսկար Գրաուին և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտիին, հաղորդում է La Vanguardia-ն:

Հիշեցնենք, որ այսօ ՝ մարտի 1-ին, խուզարկություններ են տեղի ունեցել Բարսելոնայի գլխամասային գրասենյակում: Աղբյուրի համաձայն ՝ Բարտոմեուն, Գրաուն և Պոնտին բերման են ենթարկվել սոցցանցերում կատալոնական ակումբի գործունեության կապակցությամբ:

Կատալոնական ակումբը դեռ չի հաստատել ձերբակալությունների մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 7-ին տեղի կունենան ակումբի նախագահական ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Թոնի Ֆրեյշան: Անցած աշնանը Բարտոմեուն հեռացվել է: Ֆունկցիոները քննադատության է ենթարկվել վատ արդյունքների և ակումբի ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբը լքելու ցանկության ֆոնին:

Աղբյուր` Armsport.am