գլխավոր Իրադարձային Թուրքիայից հատուկջոկատայիններ Հայաստան չեն գալու․ ԱԱԾ-ն հերքում է

Թուրքիայից հատուկջոկատայիններ Հայաստան չեն գալու․ ԱԱԾ-ն հերքում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից: