գլխավոր Իրադարձային Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին․ «ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հաջորդ զոհը...

Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին․ «ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հաջորդ զոհը Էջմիածնի փոխքաղաքապետն է

Mediaport տելեգրամյան ալիքը հեռախոսազրույց է հրապարակել, որտեղ, ալիքի համոզմաբ, Էջմիածնի փոխքաղաքապետն ասում է, թե ՝ «Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին, որ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով»։

«ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հեռախոսազանգի հաջորդ զոհը դարձել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին մարդ բերելու հարցում արդյո՞ք ունեն տրանսպորտի խնդիր, նշում է հետևյալը։

«Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: