գլխավոր Իրադարձային Առաջարկում եմ Փաշինյանին մի կողմ քաշվել բանակից․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում եմ Փաշինյանին մի կողմ քաշվել բանակից․ Էդմոն Մարուքյան

Այսօր ժամը 22:00-ին Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ է կատարվում Բանակի ղեկավարության և վարչապետի միջև, ինչպես նաև լուծում է առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Նա որպես խնդրի լուծում առաջարկել է Նիկոլ Փաշինյանին նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտալ ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ քաշվել բանակից։

«Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների։

Եվ ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը մնան, թե ոչ»,- ասել է Էդմոն Մարուքյանը։