գլխավոր Իրադարձային Մեղրաշեն համայնքի ղեկավարը խոստացել է 50 մարդ բերել Փաշինյանի հավաքին. Mediaport

Մեղրաշեն համայնքի ղեկավարը խոստացել է 50 մարդ բերել Փաշինյանի հավաքին. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը ձայնագրություն է հրապարակել, որտեղ զրուցել է Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի հետ, որտեղ զանգողը ներկայանում է ՔՊ գրասենյակի աշխատակից։

Հարցին թե խնդիրներ կա՞ն արդյոք Երևան հասնելու հետ կապված, նա պատասխանեց, որ չկան։

Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատակից ներկայացած անձին զեկուցում է, որ վաղը ավտոբուսներով մարդիկ են բերելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։

«Մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր մոտից կլինի։ Այսքան գյուղից կապահովենք, բայց Երևանից ուսանողներ, շինարարության վրա աշխատողներ կասենք այդտեղից գան»։

Գյուղապետը նշում է, որ ժամը 3-ին շարժվելու են Երևան։