գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ի օդանավակայանում ռոբոտը ուղևորներին սնունդ է մատակարարում

ԱՄՆ-ի օդանավակայանում ռոբոտը ուղևորներին սնունդ է մատակարարում

Ֆիլադելֆիայի օդանավակայանում հայտնվել է մի  ռոբոտ, որը սնունդ է մատակարարում  սպասասրահում  գտնվող  ճանապարհորդներին։ Հաղորդում է  Ռիա  Նովոստի գործակալությունը ։

Երկրի  ամենամեծ  քաղաքներից մեկի օդանավակայանում, համաճարակի օրերին, նոր աշխատակից է հայտնվել՝ Գիտա  ռոբոտը:Առաջին  անգամ՝ փորձնական,  ռոբոտը օդանավակայանի հասարակական սննդի կետերից  զբոսաշրջիկների պատվիրած սնունդը առաքում է  թռիչքների սպասասրահ:

Ռոբոտը  պատվերներն ընդունում է  Bluetooth-ով և հատուկ հավելվածի միջոցով  պատվերները  հաճախորդին  առաքելու համար հրահանգներ է տալիս:

«Հիմա ավելի քան երբևէ, մենք ձգտում ենք նորարարության, շփման նոր  լուծումներ գտնելու և  ավելի ենք կատարելագործելու  սպասարկման այս տարբերակը», – ասել է  օդանավակայանի շուկայավարման  ոլորտի ղեկավար Մեգան Օ’Քոնելը։

Սոցիալական ցանցերի օգտատերերը այս   ռոբոտին  համեմատել են «Աստղային պատերազմներ»-ի հերոսի հետ: Փորձարարական նախագիծը  կտևի մինչև ապրիլ: