
Փետրվարի 25-ից Հնդկաստանը ավելի խիստ կանոններ է կիրառում Facebook-ի և Twitter-ի աշխատանքները կարգավորելու համար, հաղորդում է Reuters- ը: Նորարարական ընկերությունները ստիպված կլինեն ստեղծել մեխանիզմներ ՝ օգտատերերի դժգոհությունները լուծելու համար, այս հարցում անելիքներ ու պարտականություններ կունենան նաև իրավապահ մարմինները, իսկ ինտերներտային ընկերությունները պետք է լինեն «ավելի պատասխանատու և հաշվետու», – հայտնել է Հնդկաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռավի Շանկար Պրասադը:
Սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները այս երկրում խստացվեցին այն բանից, երբ Twitter-ը անտեսեց Հնդկաստանի իշխանությունների պահանջները՝ միջոցներ ձեռնարկելու` ապատեղեկատվության և հրահրող հաղորդագրությունների տարածումը կանխելու համար, որոնք սոցցանցերում հայտվում էին գյուղատնտեսական նոր օրենքների դեմ հնդիկ ֆերմերների բողոքների ֆոնին։
Իսկ ավելի վաղ փետրվարի սկզբին Instagram-ը խստացրել էր ատելության խոսքի վերաբերյալ իր քաղաքականությունը: Այդպիսի գործողություններ թույլ տված օգտատերերի հաշիվները ջնջվել են անորոշ ժամանակով: