
Արագածոտնի մարզպետն այսօր կեսօրից իր մոտ է կանչում համայնքների ղեկավարներին, գյուղապետերին, մարզի դպրոցների տնօրեններին և սպառնալիքների միջոցով պահանջում է մարդիկ տանել Նիկոլ Փաշինյանի վաղվա հանրահավաքին։ Այս մասին գրում է mediaport տելեգրամյան ալիքը։
Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է այս պահին մարզպետարանի շենքում տիրող եռուզեռը. շենքի ներսում գումար, բենզին և ավտոբուսներ են հատկացնում Փաշինյանի հանրահավաքին մարդկանց տանելու համար։
Նույն վիճակն է նաև մյուս բոլոր մարզերում: Ամբողջ իշխանությունը լծված է վարչական ռեսուրսով մարդկանց հանրահավաքի բերելու գործին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: