
Թբիլիսիի ոստիկանությունը փորձել է արգելել ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներին Ռուսթավելի պողոտայւմ,խորհրդարանի շենքի առջև տեղադրել 15-րդ վրանը: Ցուցարարաների և ոստիկանության միջև քաշքշուկ է սկսվել, սակայն քիչ անց իրավիճակը հանդարտվել է, և ակցիայի մասնակիցները տեղադրել են հերթական վրանը։
Ցուցարարներիը պահանջում են՝ ազատ արձակել Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել : Նրանք նախատեսում են վրաններում մնալ մինչև պահանջների կատարումը:



Ըդդիմության ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները պատրաստվում են մարտի 1-ին հավաք են անցկացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ: Իսկ մարտի 2-ին , խորհրդարանի շենքի մոտ, լիագումար նիստի օրը, ծրագրում են պիկետ: