գլխավոր Աշխարհ Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական...

Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական արժեքով

Վինսենթ վան Գոգի երբևէ  չցուցադրված նկարը աճուրդի է դրվելու Փարիզի Sotheby’s աճուրդում ։Նախապես այն հանրության համար ցուցադրության կդրվի Փարիզում , ինչպես նաև Ամստերդամում և Հոնկոնգում ։ Այս մասին գրում է  ARTnews- ը:

«Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը  Վինսենթ վան Գոգը նկարել է  1887 թվականին, երբ նա եղբոր՝ Թեոյի հետ, ապրում էր Փարիզում: Կտավում պատկերված է Մոնմարտրի խորհրդանիշներից մեկը ՝ Moulin de la Galette  հողմաղացը: Այս կտավը  գտնվել է մասնավոր հավաքածուում՝ 1920 թվականից:

«Վան Գոգի Մոնմարտրի շրջանի շատ քիչ կտավներ են մնացել մասնավոր հավաքածուներում: Կտավների այս  լեգենդար շարքից  շուկայում հայտնվելն, անկասկած, կարող է համարվել  շատ նշանակալից իրադարձություն»,- նշվում է Sotheby’s- ի ներկայացուցիչների հայտարարությունում։

Կտավի նախնական աճուրդային  արժեքը գնահատվել է  5-8 միլիոն եվրո է: Մրցույթի մասնակցության  հայտերը  կընդունվեն   մինչև մարտի 25-ը: