գլխավոր Իրադարձային Գիտնականները պարզել են, թե թվային տեխնոլոգիաներն ինչ վտանգավոր ազդեցություն են թողնում դպրոցականների...

Գիտնականները պարզել են, թե թվային տեխնոլոգիաներն ինչ վտանգավոր ազդեցություն են թողնում դպրոցականների վրա

Թվային էկրանների չափազանց շատ օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դպրոցականների՝  խոսքի, հիշողության և մտածողության զարգացմանը: Նման եզրակացության են հանգել Մոսկվայի մանկավարժական համալսարանի (MGPU) գիտնականները, երբ երեխաների մտավոր զարգացման վրա թվային տեխնիկաների ազդեցության հետազոտություն են կատարել։ Այս մասին հայտնում է ՝ РИА Новости լրատվականը։

Ըստ ռուս գիտականների՝ արտասահմանյան գործընկերների հետազոտությունների մեծ մասն առնչվում է թվային միջավայրի ազդեցության ուսումնասիրությանը միայն մտավոր զարգացման որոշակի ասպեկտների վրա: Իսկ այս դեպքում, նման տվյալների հիման վրա բավականին դժվար է «ամբողջական պատկեր» կազմել:

« Որքան շատ երեխան սկսի թվային սարքեր օգտագործել, այնքան ավելի ծանր կարող են լինել հետևանքները բարձր մտավոր գործառույթների զարգացման համար. խոսք, ուշադրություն, հիշողություն և մտածողություն. դա սկսում է ազդել դպրոցական տարիներին սովորելու, ինքնազարգացման, ինչպես նաև ստեղծագործական գործունեության ունակության և պատրաստակամության վրա », – մեկնաբանել է հետազոտական ​​նախագծի ղեկավար, ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Ստեպանովը:

Թվային միջավայրի  բացասական հետևանքները նվազեցնելու համար դպրոցականները պետք է զարգացնեն մտավոր և ստեղծագործական կարողությունները, որոնք պետք է  արվեն  լրացուցիչ կրթության միջոցով:Ըստ մասնագետների՝ դա չի վնասի  ստեղծագործական կողմնորոշում ձևավորելուն, որը ներկայում բացակայում է դպորցականների մոտ։

Այժմ Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի գիտնականները, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի հետ միասին, «թվային հրեշտակի» (անձնական AI) գաղափարի հիման վրա տեխնոլոգիաներ են մշակում, որոնք կօգնեն ուսուցչին ավելի արդյունավետ աշխատել աշակերտների հետ։