գլխավոր Աշխարհ Ավստրալիայում թվագրվել է ամենահին ժայռապատկերը

Ավստրալիայում թվագրվել է ամենահին ժայռապատկերը

Ավստրալիայում հայտնաբերված ամենահին ժայռապատկերը 17 հազար տարվա վաղեմության է: Ժայռապատկերի ռադիոածխածնային թվագրության մեթոդով ուսումնասիրությունից հետո նման   եզրակացության են եկել գիտնականները: Ժայռապատկերի վրայի կենդանին  նման է կենգուրուի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում:

Այդպիսի ժայռապատկերները Ավստրալիայում շատ են: Մեծ մասի վրա պատկերված են կենդանիներ կամ որսի տեսարաններ: Ժայռապատկերների թվագրությունը բավական բարդ է,քանի որ ներկերի պիգմենտները օրգանական նյութեր չեն պարունակում, ինչն անհրաժեշտ է ռադիոածխածնային թվագրություն կատարելու համար:

Ավստրալացի գիտնականները երկրի արևմտյան հատվածում մի քանի ժայռապատկերներ են ուսումնասիրել և նկատել են, որ դրանցից մի քանիսի վրա  միջատների հնագույն բների հետքեր կան, ինչը հնարավորություն է տալիս ռադիոածխածնային թվագրություն կատարել:

«Կենգուրուի պատկերով ժայռապատկերը շատ նման է հարավ-արևելյան Ասիայում գտնվող մի քանի նկարների, որոնք 4000 տարվա վաղեմության են և ենթադրում ենք, որ դրանց միջև հնագույն մշակութային կապեր կան»,- ասել է հետազոտության հեղինակներից Սվեն Ուզմանը:

Գիտնականները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Ավստրալիայում գեղարվեստի ավելի հին օրինակներ կհայտնաբերվեն: