գլխավոր Իրադարձային Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը.

Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով։

Մեր օրերի Գուգոն եւ սորոսական խունտան զայրացել է, որ նախագահը չի տրորում Սահմանադրությունը եւ չի կատարում Նիկոլի կապրիզը՝ հաստատել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը։

Վաղը, ժանրի կանոններին համաձայն, բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր ու կփորձի իր տնայնագործական լաչառությամբ ճնշում գործադրել նախագահի վրա։

Ի դեպ, խորհրդարանում նիկոլականության ձայները բավարար չեն նախագահի իմպիչմենտի համար, ուստի օդի այս տատանումները նիկոլականության անիմաստ կոնվուլսիաներն են։

Ի՞նչ ասեմ. խաղաղ հոգեվարք։

Իսկ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան, որ վաղը իրենց բերման ենթարկեն նիկոլականության ակտին, ընդամենը հիշեն մի բան՝ աջակցելով Նիկոլին, իրենք աջակցում են Ադրբեջանին եւ Թուրքիային ու իրենց անուրանալի լուման են ներդնում նոր Բայրաքթարների ստեղծման գործում։

Հուսանք՝ նախագահը չի վախենա նիկոլականության վաղվա սպարտակիադայից, ովքեր վաղը Հիերոնիմ Բոսխի սարսափազդու միզանսցեններ են բեմադրելու Բաղրամյան պողոտայում»։