գլխավոր Իրադարձային Վաղվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով Երևանում սկսում է գործել 99 համարի երթուղին

Վաղվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով Երևանում սկսում է գործել 99 համարի երթուղին

Մարտի 1-ից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։

Հիշեցնում եմ, որ

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,– գրել է նա՝ ավելացնելով, որ նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայն։