գլխավոր Իրադարձային Ո՞ր հիմքերի դեպքում է հնարավոր ՀՀ նախագահին պաշտոնանկ անել

Ո՞ր հիմքերի դեպքում է հնարավոր ՀՀ նախագահին պաշտոնանկ անել

Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: