գլխավոր Իրադարձային Նպատակադրված քանդվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը. Արսեն Ջուլֆալակյան

Նպատակադրված քանդվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականին:

Տևական ժամանակ է` ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բարձիթողի (շատ մեղմ ասած…) վիճակում է գտնվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ տեղի ունեցող կամայականություններով հանդերձ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Աժ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Հետո հասկանում եմ, որ ամբողջ երկիրն է ոտք առել գնում, ու՞մ է առհասարակ հետաքրքիր, թե ի՞նչ է կատարվում ինչ որ մի նեղ բնագավառում։

Կոնկրետ մարդիկ էլ, քաջ գիտակցելով այդ ամենը, վարպետորեն օգտվում են ստեղծված իրենց համար նպաստավոր պայմաններից։ Անկախ ամեն ինչից, մի օր շատ ծավալուն անդրադառնալու եմ այդ ամենին։ Թե ինչպես նպատակադրված քանդվեց երկրում եղած այն քիչ, կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր։ Ցավոք,արդեն, պոստ ֆակտում։ Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է…

հ.գ. այդպես էլ չսովորեցինք գնահատել մեր լավագույներին, յուրահատուկներին։ Իսկ այ «դրսի ձայնը» միշտ էլ քաղցր է թվացել»,- գրել է նա