գլխավոր Իրադարձային Վաղվանից նոր ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Վաղվանից նոր ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին

Մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00:

Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշում է, որ երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։

«Հիշեցնում եմ, որ

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,- գրում է նա։