գլխավոր Աշխարհ Հնդկաստանը հրթիռակիր է ուղարկել տիեզերք

Հնդկաստանը հրթիռակիր է ուղարկել տիեզերք

Հնդկաստանը տեիզերք է ուղարկել 19 արբանյակներով PSLV-C51 հրթիռակիրը, հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«PSLV-C51-ն հաջողությամբ մեկնարկել է Սատիշ Դխավան տիեզերական կենտրոնից (Շրիխարիկոտա)»,-նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ: Հրթիռը բարեհաջող հասել է ուղեծրին և դուրս բերել Amazonia-1 հիմնական արբանյակը: Ավելի ուշ ակնկալվում է մյուս արբանյակների դուրսբերումը: