գլխավոր Աշխարհ Թուրքիան Իրանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Թուրքիան Իրանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն:  Պատճառը Անկարայի կողմից Իրաքի ինքնիշխանությունը ոտնահարելու մասին Բաղդադում նրա գործընկերոջ արված հայտարարություններն են:

Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջիդին հայտարարել էր, որ Թեհրանը կտրականապես դեմ է Իրաքում և Քրդստանում Թուրքիայի ներկայությանը:

«Մենք մերժում ենք Իրաքում ռազմական միջամտությունը: Թուրքական ուժերը չպետք է խախտեն իրաքյան սահմանների ամբողջականությունը», – նշել է Մասջիդին: – «Այս հողերի անվտանգությունը պետք է ապահովեն երկրի զինված ուժերը»:

Այս հայտարարությունը զայրացրել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն նշել է, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում հույսը դնում է Իրանի աջակցության վրա, այլ ոչ թե նրա ընդդիմության:

Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը ավելի կոշտ խոսեց այս գնահատականի վերաբերյալ:

«Իրանի դեսպանը վերջինն է, ով պետք է Թուրքիային դասախոսի Իրաքի սահմանների պահպանման մասին», -նշել է  դիվանագետը: