գլխավոր Աշխարհ ՄԻԵԴ-ի գործունեությունը պետք է զերծ լինի քաղաքական և գաղափարական կողմնակալությունից. Լավրով

ՄԻԵԴ-ի գործունեությունը պետք է զերծ լինի քաղաքական և գաղափարական կողմնակալությունից. Լավրով

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Իզվեստիան»:

Լավրովը գնահատել է Եվրախորհրդի ապագան ուղերձով, որն ուղարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Ռուսաստանի Դաշնության Եվրոպայի Խորհրդին անդամակցելու 25-ամյակի կապակցությամբ:

«Վերջին տարիների փորձը հուշում է, թե որքան կարևոր է կանխել Խորհրդարանական վեհաժողովը հաշիվներ մաքրելու ասպարեզի վերածվելը: Ձեռնպահ մնալ ոչ համաձայնեցված փաստաթղթեր պարտադրելուց: Ձգտել, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը զերծ լինի քաղաքական և գաղափարական կողմնակալությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵԽ աշխատանքը հատկապես արդիական է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում: Լավրովը կարծում է, որ ոչ մի քաղաքական և տնտեսական հաշվարկ չպետք է վեր դասվի քաղաքացիների առողջության պաշտպանության շահերից: