գլխավոր Իրադարձային Բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի մոտոցիկլը. կան վիրավորներ. Shamshyan.com

Բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի մոտոցիկլը. կան վիրավորներ. Shamshyan.com

«Shamshyan.com» կայքը գրում է. «Երեկ՝ փետրվարի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում  է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը  18:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնաիչ, 33-ամյա Արտակ Խլոյանի վարած Nissan մակնիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 22-ամյա Աբգար Մանավազյանի վարած  Hayasa մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արթուր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարոդ Ա. Խլոյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում և, ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը ինքն է  եղել: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել մոտոցիկլի և Nissan-ի բախումը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի