գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է. Ստեփան Դանիելյան

Փաշինյանը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել: Նա խոսում է Փաշինյանի մասին ասելով, որ Փաշինյանն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։ Այս փուլում Փաշինյանի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունը։

Նա գրում է, որ Փաշինյանը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլևս չեն ունենալու։ Փաշինյանը ձեռնտու է կոլեկտիվ Արևմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։

«Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, Բոինգի պատմությունը վկա. քանի Հայաստանում անիշխանություն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։

Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանություն եւ ցանկացած պահ իրավիճակը կարող է պայթել, հետեւապես անկայունություն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլև նրա հետ հույսեր չի կապում։

Փաշինյանը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է։

Հ.Գ. Հին Հռոմում նման դեպքերում հրաժեշտի օրգիա էին կազմակերպում, վերջին վառ հիշողությունների համար։ Հիմա իրենց հերթն է։

Հուսանք, որ Իմ Քայլի եւ կառավարության անդամներից մեկն ու մեկը, պատմության համար, հետաքրքիր կադրեր կնկարահանի սպասվելիք հրաժեշտի օրգիայից, որտեղ կրքերը բաց կթողնվեն’ մեկ է, այլեւ կորցնելու բան չունեն»,- գրել է քաղաքագետը։