գլխավոր Իրադարձային Միայն Մոսկվայի հայերը 25 հազար զրահաբաճկոն են ուղարկել․ Ինչո՞ւ բանակ չի հասել

Միայն Մոսկվայի հայերը 25 հազար զրահաբաճկոն են ուղարկել․ Ինչո՞ւ բանակ չի հասել

«Մեր համախոհներով և ընկերներով ոչինչ չէինք ուղարկում, որովհետև Հայաստանից դեսպանատան միջոցով ասել էին, որ պետք է կենտրոնացված աշխատենք։ Մենք ասում էինք, որ ճիշտ կլինի, եթե գումարը ուղարկվի հիմնադրամին, իսկ ապրանքը նվիրատվություն արվի պետությանը»,- մամուլի ասուլիսում ասաց ՌԴ-ում գործող «Հայերի միավորում» ՀԿ անդամ Դավիթ Տոնոյանը։

«Երկու շաբաթ անց, երբ իմացանք, որ զինվորները շարունակում են ունենալ այն ապրանքի կարիքը, որը մենք ուղարկել ենք, փոխեցինք աշխատաոճը, որոշեցինք` մեր ուղարկած ապրանքը մենք ստանանք և հասցնենք տեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ եկել են և չեն կարողացել իրենց ուղարկած օգնությունը ստանալ։

«Եթե մենք ուղարկել ենք օգնությունը, ինչո՞ւ ենք ստիպված մեր բարեկամներին գումարներ փոխանցել, որովհետև ուղարկածը չի հասնում»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Մարդիկ, որոնք հանգանակություն են արել, պահանջում են հաշվետվություն։ «Միայն իմ հաշվարկով, 25 հազար զրահաբաճկոն է եկել, բայց պարզվում է՝ բանակը զրահաբաճկոն չի ունեցե՞լ»,- ասաց նա՝ նշելով, որ այսպիսի քայլերը Սփյուռքի մոտ հիասթափություն են առաջացրել՝ բազմաթիվ համայնքներում և նրանք պնդում են, որ դժվար է վերականգնել վստահությունը։

Ասուլիսի մասնակից «Հայեր, միացեք» նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պալյանն էլ ասաց, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հրահանգել են ապրանքն ուղարկել ԱԺ «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, ուղարկել են ու այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ուր է իրենց ուղարկած 80 տոննա բեռը։

Մանրամասն՝ տեսանյութում