գլխավոր Իրադարձային Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն է դարձել: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Նա լուսանկարներ ու տեսանյութ հրապարակել ֆեյսբուքի իր էջում:

Ամոյանը մրցաշարի եզրափակիչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Բոլկվաձեին: