գլխավոր COVID-19 Կորոնավիրուսը` Հայաստանում. այսօր մահացել է 2 մարդ

Կորոնավիրուսը` Հայաստանում. այսօր մահացել է 2 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ,

Կատարվել է 729267 թեստավորում (+4661),

Առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։

Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։