գլխավոր Աշխարհ Bayraktar TB2-ը միշտ եղել է օդում. Բայրաքթար

Bayraktar TB2-ը միշտ եղել է օդում. Բայրաքթար

Թուրքիայում «BAYKAR» ավիաշինական ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը մի շարք հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք:

Նա մասնավորապես նշել է, թե Ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերը չկարողացան մեկ ժամով կանգնեցնել Bayraktar TB2-ը, և TB2- ը միշտ եղել է օդում:

Նրա խոսքով` UAV-ները Արցախում ոչնչացրել են ավելի քան 50 հակաօդային պաշտպանության համակարգ:

«Մենք աշխատում ենք ուղղահայաց թռիչք / վայրէջք կատարելու ունակությամբ հարձակվող UAV- ի վրա մեր TCG Anadolu երկկենցաղ հարձակողական ուղղաթիռակրի (թեթև ավիակիր) համար: Վերջերս եվրոպական երկրները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել մեր ԱԹՍ-ների նկատմամբ»,-նշում է Բայրաքթարը: