գլխավոր Աշխարհ ԵԽ-ն առաջարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

ԵԽ-ն առաջարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Բուլղարիայի Եվրախորհրդարանի պատգամավոր Անխել Ջամբազկին բարձրացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը հանրապետությունում` «Մոսկվայի լրտեսական գործունեության» պատճառով: Այս մասին գրում է Ria.ru կայքը` հղում անելով RT-ին, իսկ վերջինս վկայակոչում է Եվրահանձնաժողովին ուղղված դիմումը:


Անցյալ տարվա սեպտեմբերին Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարությունը «լրտեսության» կասկածանքով Ռուսաստանի առևտրի առաքելության երկու աշխատակիցների «պերսոնա նոն գրատա» հայտարարեց և երկրից վտարեց: Ինչպես հայտնում են Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությունից, բուլղարական կողմը չի ներկայացրել ապացույց, որը կարող է հաստատել նման մեղադրանքները: