գլխավոր COVID-19 ԱՄՆ-ում թույլատրել են 3-րդ պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ում թույլատրել են 3-րդ պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ սննդի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը թույլատրել է երկրի տարածքում արագացված ընթացակարգով «Johnson & Johnson» ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցումը, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ ամերիկյան գերատեսչության՝ նշված դեղամիջոցի օգտագործման արտոնումը թույլ կտա ընդլայնել այն պրեպարատների թիվը, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներին են համարվում և կօգնեն վարակի դեմ հետագա պայքարի կազմակերպմանը:

Այս պրեպարատը դարձավ ԱՄՆ-ի տարածքում թույլատրված 3-րդ պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ. մինչ այդ կիրառման արտոնագիր էին ստացել ամերիկյան «Pfizer» և «BioNTech» ընկերությունների արտադրած պատվաստանյութերը: