գլխավոր COVID-19 Գերմանիայում COVID-19-ի շուրջ 10.000 դեպք է հայտնաբերվել մեկ օրում

Գերմանիայում COVID-19-ի շուրջ 10.000 դեպք է հայտնաբերվել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել է 9 հազար 997-ով, մահացել է 394 հիվանդ: Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները, որը մտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ երկրում COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն է վարում։

Նախօրյակին ԳԴՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 հազար 869 դեպք: Ինստիտուտի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 2 միլիոն 424 հազար 684 մարդ, COVID-19-ի ախտորոշմամբ 69 հազար 519 մարդ մահացել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: