գլխավոր Գլխավոր Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ

Ի հեճուկս հայ գերիներին վերադարձնելու միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին, Ադրբեջանի նախագահն իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումներն արդարացնում է փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայ գերիների մասին արած հայտարարությանը։

Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն:

Աննա Նաղդալյան

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իլհամ Ալիևն իր ասուլիսի ժամանակ պնդել էր, թե իբր վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ ով էլ հիմա գտնվում է իրենց մոտ, նրանց Ալիևը դիտարկում է, որպես դիվերսանտ։

Հայ իրավապաշտպանների նախնական գնահատականով Ադրբեջանի գերության մեջ են գտնվում ավելի քան 200 ինծառայող ու քաղաքացական անձ։