գլխավոր Իրադարձային Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի լույս 26-ի գիշերը Պարզ լիճ տանող ճանապարհից ապօրինի հատել է թաց կանգուն հաճարենիներ և տեղափոխել իր տան բակ:

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: