գլխավոր Իրադարձային Ով է քաղաքացու դեմ հաղորդում տված իմքայլական պատգամավորը

Ով է քաղաքացու դեմ հաղորդում տված իմքայլական պատգամավորը

Այսօր իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին էր բերման  ենթարկվել և ձերբակալվել քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը։ Ըստ ոստիկանների՝ Հակոբ Հովհաննիսյանը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։

Այդ  պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է տվել, Հովհաննիսյանին ձերբակալել են 258-րդ հոդվածի 2-րդ մասով նածատեսված արարք կատարելու կասկածանքով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է բռնությամբ։ Մենք տեղեկացանք, որ այդ պատգամավորը լրիվ վերջերս «Իմ քայլը» խմբակցությունը համալրած Հակոբ Ասլանյանն է։ Հակոբ Հովհաննիսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը Hraparak.am-ից հետ զրույցում ասաց, որ ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել,նիստը նշանակվել է վաղը՝ 12։00-ին՝ դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ։ Քիչ առաջ նաև վարույթն իրականացնող մարմնում առերեսում է տեղի ունեցել, սակայն Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել դրան, քանի որ իր նկատմամբ տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում։ Բենիկ Գալստյանն ասաց նաև, որ ձերբակալման արձանագրության մեջ մանրմասնություններ չկան, թե իր պաշտպանյալը ինչ է արել, նշված է միայն, որ ամսի 26-ին կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն․

«Ես փորձեցի տեսագրություններ գտնել, տեսագրությունում տեսա, որ իմ պաշտպանյալին նմանվող անձը հայհոյանքներ է տալիս, իմ պաշպանյալի հետ առանձազրույցում էլ նա ասաց, որ հայհոյանքներ են տվել, չգիտեմ էլ, թե ում են տվել»։