գլխավոր Գլխավոր Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. ՀՀ նախագահի աշխատակազմ

Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. ՀՀ նախագահի աշխատակազմ

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ մասնավորապես նշված է.

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի»:

Գրառման մեջ նաև նշվում է, որ բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: