գլխավոր Իրադարձային ՀՀ գլխավոր դատախազը չի հանդիպել Փաշինյանին

ՀՀ գլխավոր դատախազը չի հանդիպել Փաշինյանին

Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել: