գլխավոր Քաղաքականություն Այսօր արդեն մեծ պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանը. Վազգեն Մանուկյան

Այսօր արդեն մեծ պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանը. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ ուղարկելը սպասվում էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Դա նշանակում է, որ նորից 3 օր ժամանակ ունի նախագահը որոշում ընդունելու, բայց քանի որ սա սահմանադրական չի ու հետ է ուղարկել, բնական է, որ երկրորդ անգամ նույն պիտի լինի, բայց անգամ ինքը պիտի ուղարկի Սահմանադրական դատարան։ Այսօր արդեն մեծ պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանը, իրեն դժվար կլինի ուշքի գալ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծ, Նիկոլ Փաշինյանն էլ կրկին նույն միջնորդությունն ուղարկեց նախագահին։