գլխավոր Facebook Այն, որ Հայաստանում նոր իշխանություն է առկա՝ արդեն փաստ է․ Միհրան Պողոսյան

Այն, որ Հայաստանում նոր իշխանություն է առկա՝ արդեն փաստ է․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի կարճ բան ասեմ իմ կարճ խելքով…

Ինձ թվում է՝ սա է այն պահը, երբ բոլորը` #ԻմՔայլը խմբակցության պատգամավորները, քննիչները, դատախազները, ոստիկանները ընտրության իրավունք պետք է ունենան…

Կոնկրետ այս պահին պատգամավորներին պետք է հստակ առաջարկ արվի կամ այս պահին վերացվում է ռազմական դրությունը և ընտրվում է նոր վարչապետ կամ հետո վերջին պահին «Նիկոլից թռնելով”» ինդուլգենցիա չեք ստանալու։

Նույնը իրավապահ համակարգի մյուս աշխատակիցներին` հենց էս պահին ազատման դիմումներ եք ներկայացնում` խոստումով նոր իշխանության ժամանակ վերականգնվել պաշտոնում կամ անխուսափելի ձևավորվող նոր իշխանության ժամանակ բոլորիդ գործունեությունը մանրակրկիտ ստուգվելու է ու դուք գիտեք, որ դրա հետևանքը նվազագույնը համակարգից դուրս շպրտվելն է…

Ինչպես ասում են՝ ընտրության պահն է, իսկ այն, որ Հայաստանում նոր իշխանություն է առկա՝ արդեն փաստ է…»: