գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին

Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին։

Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: 

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում: