գլխավոր Իրադարձային Դա չի նշանակում, որ նա փոխել է իր ազգությունը․ ՖԻԴԵ-ն՝ Արոնյանի որոշման...

Դա չի նշանակում, որ նա փոխել է իր ազգությունը․ ՖԻԴԵ-ն՝ Արոնյանի որոշման մասին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու և ԱՄՆ տեղափոխվելու լուրին արձագանքել են նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայից։

«Խաղացողը կարող է ներկայացնել այն երկիրն ու ֆեդերացիան, որտեղ նա բնակվում է։ Դա չի նշանակում, որ նա փոխել է իր ազգությունը»,-ասել է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու լուրին արձագանքել է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի նախագահը։