գլխավոր Սպորտ Կիևի մրցաշար․ Արթուր Ալեքսանյանը դուրս մնաց պայքարից

Կիևի մրցաշար․ Արթուր Ալեքսանյանը դուրս մնաց պայքարից

Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթում էր, ապա 5-7 հաշվով պարտվելով ղրղզ մրցակցին, դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից։

Նա քառորդ եզրափակչում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենի Սավետային։

Հիշեցնենք, որ եզրափակիչ են հասել Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը։

Աղբյուր՝ Armsport.am