գլխավոր Աշխարհ Իդեալական զենք․ ՆԱՏՕ-ն՝ ռուսական «Պանցիր» համակարգի մասին

Իդեալական զենք․ ՆԱՏՕ-ն՝ ռուսական «Պանցիր» համակարգի մասին

ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերի առաջնային փորձի համատեղ կենտրոնը (JAPCC) ռուսական «Պանցիր Ս» զենիթահրթիռային-հրանոթային համակարգերը ճանաչել է որպես ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի իդեալական միջոց:

Ինչպես հայտնում է«Իզվեստիյա» պարբերականը, այս մասին ասված է կենտրոնի զեկույցում:

Նշվում է, որ «Պանցիր Ս1»-ը «իդեալական» է փոքր և տակտիկական ռազմական անօդաչու թռչող սարքերի ողջ սպեկտրի դեմ պայքարելու համար, ինչպես նաև թույլ է տալիս փակել հակաօդային պաշտպանության կանոնավոր ստորաբաժանումների` խոշոր և փոքր անօդաչուներին հակազդող հատուկ համակարգերի միջև առկա բացը:

Զեկույցում ասվում է, որ «Պանցիր»-ը և անօդաչու թռչող սարքերին հակազդման դրա նման մյուս համալիրները, որոնք տեղակայվել են այլ մարտական համակարգերի հետ համատեղ, «ռազմաճակատի ընկերական ուժերի համար աճող սպառնալիք են և պետք է չեզոքացվեն նախքան դրանց` ռազմական թատերաբեմ մուտք գործելը»:

Զեկույցում նշվում է այն հատուկ ուշադրությունը, որով Թուրքիան արձագանքել է սիրիական Իդլիբում գործող միակ «Պանցիր»-ի վերացմանը`« Գարնանային վահան »գործողության շրջանակներում:

«Այդպիսի շատ արդյունավետ թիրախների ոչնչացումը (թուրք զինվորականների կողմից. – Խմբ.) գնահատվում էր որպես վճռական պահ գործողության բոլոր նպատակներին հասնելու համար», – ասված է զեկույցում: