գլխավոր Գլխավոր Իշխանությունները չեն կարողանում գտնել մեկին, որը կհամաձայնի հեռացող իշխանության կազմում ստանձնել այդ...

Իշխանությունները չեն կարողանում գտնել մեկին, որը կհամաձայնի հեռացող իշխանության կազմում ստանձնել այդ պաշտոնը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պետական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ կաթվածահար վիճակում է: Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում է, թե անշեղորեն առաջնորդվում է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հռչակած «ճանապարհային քարտեզի» կետերի կյանքի կոչմամբ, մյուս կողմից՝ պարապուրդի է մատնել այնպիսի ոլորտներ, որոնք, ըստ էության, պետք է հատկապես հետկորոնավիրուսային և հետպատերազմական ժամանակահատվածում առանցքային դեր խաղային տնտեսության վերականգնման հարցում:

Մասնավորաբար, արդեն տևական ժամանակ է՝ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող զբոսաշրջության պետական կոմիտեում բարձիթողի վիճակ է: Նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում էլ ոլորտի մասնագետները շատ դժգոհ էին այս կառույցի գործունեությունից, իսկ շատ դեպքերում՝ պարզապես անգործությունից: Փետրվարի սկզբին նախագահն ազատվեց աշխատանքից, և կազմակերպությունը շուրջ մեկ ամիս է չունի նախագահ, թափուր են որոշ առանցքային պաշտոններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները չեն կարողանում գտնել մեկին, որը կհամաձայնի հեռացող իշխանության կազմում ստանձնել այդ պաշտոնը և լինի այնպիսի պրոֆեսիոնալ, որ կարողանա կոլապսի մեջ հայտնված ոլորտը ոտքի կանգնեցնել:

Չնայած, կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ առանձնապես ջանք էլ չեն գործադրում այդ ուղղությամբ: Ինչպես ասում են՝ не до этого: Արդյունքում շարունակում է քայքայվել Հայաստան փող բերող հերթական ոլորտը: Այնինչ, առկա իրավիճակում, հատկապես կորոնավիրուսից ու պատերազմից հետո, այս ոլորտի բնականոն գործունեությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին»: