գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն պատրաստվում է շաբաթվա ընթացքում հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել, լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շաբաթվա, ոչ թե ամիսների ընթացքում»,- հստակեցրել է Փսակին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ են պատրաստվում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:

Նա ընդգծել է, որ ռուսական հարցը «ներառում է մի քանի բաղադրիչ», և թվել է ընտրություններին և հաքերային հարձակումներին Մոսկվայի ենթադրյալ միջամտությունը, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար զինյալներին տրամադրվող ենթադրյալ պարգևները:

Նրա խոսքով՝ վարչակազմը շարունակում է այդ բոլոր ասպեկտների վերլուծությունը։