գլխավոր Քաղաքականություն Եթե Գլխավոր շտաբը սկսի առանց թավիշի գործել, իրենք մտածե՞լ են՝ ինչ վիճակում...

Եթե Գլխավոր շտաբը սկսի առանց թավիշի գործել, իրենք մտածե՞լ են՝ ինչ վիճակում կհայտնվեն. Կարեն Վրթանեսյան

«Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի քաղաքական ղեկավարությունն է, ոչ թե ռազմական. Այնպես որ, ասել, թե բանակի ղեկավարությունը չի միացել ԳՇ պահանջին, այդքան էլ կոռեկտ չէ: Միգուցե Նիկոլ Փաշինյանն այդքան էլ լավ չի պատկերացնում այդ տարանջատումները, բայց ինձ թվում է՝ ավելի շատ տուրք է տալիս պահի հարմարությանը: Եթե, օրինակ, ՊՆ-ն հայտարարեր, իսկ ԳՇ-ն նման հայտարարություն չաներ, կասեր՝ այ, դա չէ ղեկավարությունը, նա է ղեկավարությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո Փաշինյանն ասաց, թե դա ռազմական հեղաշրջման փորձ է, և, որ Գլխավոր շտաբն ամբողջ բանակը չէ, օրինակ՝ Պաշտպանության նախարարությունն իր հրաժարականը չի պահանջում:

Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ԳՇ հայտարարությունը զգուշացում է, ոչ թե ռազմական հեղաշրջման փորձ. «Ընդ որում՝ երեկ արձագանք եղավ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՝ թավիշին վերջ, բեմադրություն եղավ՝ ինչ-որ հրահանգով բերված աջակիցներ սկսեցին գոռալ՝ «Հայաստանն առանց թավիշի», իհարկե, սա էլի զավեշտալի է: Այդ գոռացողները լավ չեն պատկերացնում, թե այդ թավիշի պատասխանատուն ով է: Եթե նույն ԶՈւ Գլխավոր շտաբն առանց թավիշի սկսի գործել, իրենք մտածե՞լ են՝ ինչ վիճակում կհայտնվեն իրենք, որ ասում են՝ առանց թավիշի: Եվ ընդհանրապես, ասում են՝ թավշյա հեղափոխություն, բայց դա այն ժամանակվա իշխանությունների շնորհիվ էր, որ եղավ առանց ինչ-որ լուրջ բռնությունների: Դա ներկայիս իշխանությունների՝ այն ժամանակվա ընդդիմության շնորհքը չէր»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում